Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված «Անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգի» հիմքով.
1.Քաղաքացի Վեներիկ Համբարձումի Մանուկյանին սեփականության իրավունքով պատկանող Վայք համայնքի Սերս բնակավայրում գտնվող, բնակավայրերի նպատակային նշանակության 0,0350 հա բնակելի կառուցապատման գործառնական նշանակության, 10-040-0022-0015 կադաստրային ծածկագրով հողամասը հասցեավորել՝ Վայք համայնք, Սերս բնակավայր, 1-ին փակուղի, 2/1 հողամաս և ներկայացնել իրավունքի պետական գրանցման (վկայական՝ 618101):
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: