Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասով , «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով,
1.Վայքի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովի կազմում ընդգրկել ավագանու հինգ անդամներ՝ անհատական հետևյալ կազմով.
ա/Անուշ Արամյան.
բ/Հրաչիկ Մանուչարյան,
գ/Վարդան Կոստանյան,
դ/Սուսաննա Կոստանյան,
ե/Հակոբյան Աստղիկ:
2.Ուժը կորցրած ճանաչել Վայք համայնքի ավագանու 2022 թվականի հունիսի 26-ի «Վայքի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովի կազմում ընդգրկվող ավագանու անդամների քանակական և անհատական կազմի մասին» թիվ 57-Ա որոշումը:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդող օրվանից: