«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի հիման վրա, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 481-րդ և 76-րդ հոդվածներին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 46․2 կետին համապատասխան՝
1. Համաձայնություն տալ Վայք համայնքի տարածքում գտնվող համայնքային սեփականություն համարվող Վայք քաղաքի Շինարարների փ. 1-ին նրբանցք, թիվ 3 հասցեում գտնվող բնակավայրերի նպատակային նշանակությամբ 0,25162 հա մակերեսով հողամասը (գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման, կադաստրային ծածկագիրը՝ 10-003-0002-0231) մրցույթային եղանակով կառուցապատման իրավունքով օգտագործման տրամադրելու մասին Վայք համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2․ Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման տարեկան վճարի մեկնարկային գինը սահմանել 40 000 (քառասուն հազար) դրամ, ժամկետը՝ 25 (քսանհինգ) տարի, նպատակը՝ բնակելի տուն կառուցելու համար։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: