Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի հիման վրա, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 46-րդ, 48-րդ հոդվածներին և 76-րդ հոդվածի 3-րդ մասին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 43-րդ կետին և 2010 թվականի հունվարի 14-ի «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններում ընդգրկված` պետական սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, անհատույց (մշտական) օգտագործման, վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրման կարգը հաստատելու մասին» N 16-Ն որոշման հավելվածի 2-րդ կետին համապատասխան և հիմք ընդունելով ՀՀ Վայոց ձորի մարզպետի 22.03.2023 թվականի թիվ 01/15/2029-2023 դրական եզրակացությունը.
1. Համաձայնություն տալ Վայք համայնքի Զառիթափ բնակավայրի տարածքում գտնվող պետական սեփականություն համարվող գյուղատնտեսական նպատակային նշանակությամբ 0,14717 հա մակերեսով հողամասը (հողատեսքը՝ արոտավայր, կադաստրային ծածկագիրը՝ 10-022-0294-0010) մրցույթային եղանակով վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու մասին Վայք համայնքի ղեկավարի առաջարկությանը` հաստատելով վարձակալությամբ օգտագործման տրամադրելու նպատակը` գյուղատնտեսական գործունեության համար, տարեկան վարձավճարի մեկնարկային չափը` 2000 (երկու հազար) ՀՀ դրամ, հողամասը վարձակալմամբ օգտագործելու ժամկետը` 10 (տասը) տարի:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։