|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Վայք ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Վայք համայնք ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Վայք, (098) 992894, cityvayk@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
14 փետրվարի 2024 թվականի N 16-Ա |
ՎԱՅՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐՑԸ ԵՎՍ ՄԵԿ ԱՆԳԱՄ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով և հիմք ընդունելով ՀՀ Վայոց ձորի մարզպետի 06.02.2024 թվականի թիվ 01/08.2/0903-2024 - 06/02/2024 գրությունը. 1 Քննարկել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2022 թվականի փետրվարի 18-ի «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Վայքի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատելու մասին» N 312-Ա հրամանով հաստատված անվանացանկում լրացում կատարելու մասին հարցը. 2. 2024 թվականի հունվարի 19-ի ավագանու թիվ 6-Ա որոշմամբ հաստատված 2-րդ հավելվածի «Համայնքային ծառայության պաշտոններ» բաժնի 2-րդ տողով սահմանված գլխավոր մասնագետի հաստիքը թողնել անփոփոխ: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարարությանը օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
Կողմ -8 ԱՎԱԳՅԱՆ ՀԱՅԿ ԱՐԱՄՅԱՆ ԱՆՈՒՇ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐՏԱՎԱԶԴ ԿՈՍՏԱՆՅԱՆ ՍՈՒՍԱՆՆԱ ԿՈՍՏԱՆՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ՄԽԻԹԱՐ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ ՀՐԱՉԻԿ ՋԱՆՈՅԱՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՄԽԻԹԱՐ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(300.36 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|