Այսօր: Շաբաթ, 2 Օգոստոսի 2025թ.
Վայքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 8
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 227-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Վայք ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Վայք համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Վայք, (098) 992894, cityvayk@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

01 օգոստոսի 2025 թվականի N 227-Ա

ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԳՈՄՔ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 3-ՐԴ ՓՈՂՈՑ, 2/5 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ՝ ՀՈՂԱՄԱՍԸ ՏԱՍԸ ԱՌԱՆՁԻՆ ԳՈՒՅՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ԲԱԺԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 44-րդ հոդվածով.

1.Վայք համայնքի սեփականություն հանդիսացող, Գոմք բնակավայրի 3-րդ փողոցի 2/5 հողամաս հասցեում գտնվող 2.0 հա  մակերեսով, 10-019-0327-0062 կադաստրային ծածկագրով անշարժ գույքը՝ հողամասը  բաժանել տասը առանձին գույքային միավորների:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգի» 29-րդ կետի «բ»  ենթակետի և 33-րդ կետի հիման վրա սույն որոշման առաջին կետի հիմքով առաջացած  նոր գույքային միավորին տրամադրել հետևյալ հասցեները.

- Վայք համայնք, Գոմք, 3-րդ փողոց, 2/5 հողամաս, մակերեսը` 0.17884 հա, 

- Վայք համայնք, Գոմք, 3-րդ փողոց, 2/6 հողամաս, մակերեսը`  0.14692 հա, 
- Վայք համայնք, Գոմք, 3-րդ փողոց, 2/7 հողամաս, մակերեսը`  0.12583 հա, 
- Վայք համայնք, Գոմք, 3-րդ փողոց, 2/8 հողամաս, մակերեսը`  0.12746 հա,
- Վայք համայնք, Գոմք, 3-րդ փողոց, 2/9 հողամաս, մակերեսը`  0.50721 հա, 
- Վայք համայնք, Գոմք, 3-րդ փողոց, 2/10 հողամաս, մակերեսը`  0.11027 հա, 
- Վայք համայնք, Գոմք, 3-րդ փողոց, 2/11 հողամաս, մակերեսը`  0.13075 հա, 
- Վայք համայնք, Գոմք, 3-րդ փողոց, 2/12 հողամաս, մակերեսը`  0.12132 հա, 
- Վայք համայնք, Գոմք, 3-րդ փողոց, 2/13 հողամաս, մակերեսը`  0.13402 հա, 
- Վայք համայնք, Գոմք, 3-րդ փողոց, 2/14 հողամաս, մակերեսը`  0.41733 հա: 

3.Հաշվառման տվյալների մուտքագրման ծածկագիր՝ 2025BQ7WEX:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՄԽԻԹԱՐ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(1.85 Մբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 12

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Վայք, Շահումյան 18
(098) 992894
cityvayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10052487@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՅՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner