Ղեկավարվելով «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 3–րդ և 10-րդ հոդվածի 1-ին մասերով, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2025 թվականի մարտի 7-ի N 403-Ա հրամանով,
1.Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի 2008 թվականի դեկտեմբերի 4-ի N 04-Ն հրամանով հաստատված համայնքային ծառայության պաշտոնների յուրաքանչյուր խմբի յուրաքանչյուր ենթախմբի ընդհանուր նկարագրի հիման վրա հաստատել Վայոց ձորի մարզի Վայքի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում կատարված լրացումներին համապատասխան և ՀՀ տարածքային կառավարման նախարարի 2025թ. մարտի 7-ի թիվ 403-Ա հրամանով հաստատված համայնքային ծառայության պաշտոնների յուրաքանչյուր խմբի ընդհանուր նկարագրի հիման վրա, աշխատակազմի զարգացման ծրագրերի, սոցիալական աջակցության և առողջապահության հարցերի բաժնի առաջատար մասնագետի /պաշտոնի ծածկագիր 3․1-12/ պաշտոնի անձնագիրը, համաձայն հավելվածի:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: