Այսօր: Երեքշաբթի, 13 Մայիսի 2025թ.
Վայքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 25
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 126-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Վայք ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Վայք համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Վայք, (098) 992894, cityvayk@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 մայիսի 2025 թվականի N 126-Ա

«ԷԴՄ ՍՈԼԱՐ» ՍՊԸ-ԻՆ ՉՎՃԱՐԱԾ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին  մասի 24-րդ կետի, 38-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի, 58-60-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 227-րդ հոդվածի 1-ին մասի, հիմք ընդունելով Վայքի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի կողմից արձանագրված՝ «ԷԴՄ ՍՈԼԱՐ» ՍՊԸ-ին (տնօրեն՝ Կառլեն Արամի Մինասյան) պատկանող անշարժ գույքի հարկային պարտավորությունները, որը կազմում է 267 296  (երկու հարյուր վաթսունյոթ հազար երկու հարյուր իննսունվեց) ՀՀ դրամ, և հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերը նշված անշարժ գույքի հարկի  գծով պարտավորությունները կատարված չեն.

1. «ԷԴՄ ՍՈԼԱՐ» ՍՊԸ-ից հօգուտ Վայք համայնքի բյուջեի գանձել 267 296  (երկու հարյուր վաթսունյոթ հազար երկու հարյուր իննսունվեց)  ՀՀ դրամ՝ անշարժ գույքի հարկի գումար (վճարման հաշվեհամար 900345101383):

2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Վայք համայնքի ղեկավարին՝ դրա  ուժի  մեջ  մտնելու  օրվանից երկու ամսվա ընթացում կամ դատական կարգով  Հայաստանի  Հանրապետության  վարչական  դատարան՝  երկամսյա  ժամկետում։

3. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում «Վարչարարության  հիմունքերի  և  վարչական  վարույթի  մասին» օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ  ծառայության  միջոցով։

4․ Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Վայք համայնքի ղեկավարը։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԷԴՄ ՍՈԼԱՐ» ՍՊԸ-ին (տնօրեն՝ Կառլեն Արամի Մինասյան) որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան  հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՄԽԻԹԱՐ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 9

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Վայք, Շահումյան 18
(098) 992894
cityvayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10052487@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՅՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner