Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Վայքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 45
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 43-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Վայք ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Վայք համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Վայք, (098) 992894, cityvayk@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 մայիսի 2022 թվականի N 43-Ա

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՁԵՌՆՈՂ ԽՄԲԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ԴԻՄԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ և 42-րդ կետերով

1.Հաստատել Վայք համայնքի կողմից Սոցիալական Ներդրումների և Տեղական Զարգացման ծրագրի Բաղադրիչ 2-ին մասնակցության նպատակով ձևավորված նախաձեռնող խմբի կազմը՝ համաձայն սույն որոշման հավելվածի:
2.Սոցիալական Ներդրումների և Տեղական Զարգացման ծրագրին մասնակցելու համար դիմել Հայաստանի Տարածքային Զարգացման Հիմնադրամին  /ՀՏԶՀ/՝ համայնքի հետևյալ առաջնահերթ խնդիրներով: Համայնքի կարիքների համար աղբատար մեքենայի և աղբամանների ձեռք բերում, հացահատիկահավաք կոմբայնի ձեռք բերում: 
3.Առաջարկի հաստատման դեպքում կատարել 5% ներդրում ՍՆՏԶ ծրագրի պահանջներին համապատասխան:
4.Ծրագրի իրականացման դեպքում ձեռք բերված տեխնիկայի և աղբամանների շահագործման և պահպանման անհրաժեշտ ծախսերը ներառել համայնքի բյուջեում:
5.Հանձնարարել համայնքապետարանի համապատասխան աշխատակիցներին պատրաստել և ՀՏԶՀ-ին ներկայացնել համապատասխան առաջարկ ծրագրին մասնակցելու վերաբերյալ:
6.Ձեռք բերված տեխնիկան և գույքը չսեփականաշնորհել կամ չօգտագործել այլ նպատակներով ծրագրի ավարտից հետո 15 տարվա ընթացքում:
7.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդող օրվանից:


Կողմ -10

ՈՍԿԱՆՅԱՆ ԱՐՄԻՆԵ

ԱՎԱԳՅԱՆ ՀԱՅԿ

ԱՐԱՄՅԱՆ ԱՆՈՒՇ

ԲԱԲԱՅԱՆ ՍԻՄՈՆ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐՏԱՎԱԶԴ

ԿՈՍՏԱՆՅԱՆ ՍՈՒՍԱՆՆԱ

ԿՈՍՏԱՆՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ՄԽԻԹԱՐ

ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ ՀՐԱՉԻԿ

ՋԱՆՈՅԱՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Վայք, Շահումյան 18
(098) 992894
cityvayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10052487@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՅՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner