Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 3-րդ մասով և 34-րդ հոդվածով.
1.Համայնքի ղեկավարի 2025 թվականի մայիսի 19-ի «Վայք համայնքի սեփականություն հանդիսացող, Վայք քաղաքում գտնվող, բնակավայրերի նպատակային նշանակության 0,00380 հա մակերեսով բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը որպես առանձին միավոր ճանաչելու, համայնքային սեփականություն գրանցելու և հասցեավորելու մասին» թիվ 142-Ա որոշման վերնագրում և բովանդակության 1-ին կետում գրված «բնակավայրերի նպատակային նշանակության» բառերը փոխարինել «արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության» բառերով, իսկ «բնակելի կառուցապատման գործառնական նշանակության» բառերը փոխարինել «գյուղատնտեսական արտադրական գործառնական նշանակության» բառերով:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: