Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 7-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետով, «Քաղաքաշինության մասին» օրենքի 14.3-րդ հոդվածի 9-րդ մասով , Կառավարության 2021 թվականի հունիսի 17-ի «Գյուղատնտեսական նշանակության հողերը ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի փոխադրման դեպքերը սահմանելու մասին» N 987-Ն որոշման 9-րդ կետով.
1.Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի՝ ս/թ մայիսի 13-ի N 2/փ- 145 դրական եզրակացությունը` Վայք համայնքի Գոմք բնակավայրում գտնվող, գյուղատնտեսական նպատակային նշանակության (հողատեսքը՝ արոտավայր), 10-019-0327-0062 կադաստրային ծածկագրով, 2,0 հա մակերեսոով հողամասի նպատակային նշանակությունը փոխել, որպես բնակավայրերի նպատակային նշանակության, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման հողերի:
2.Վայք համայնքի ղեկավարին՝ ձեռնարկել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: