Վայք համայնքի բնակչության պաշտպանության համակարգի նորմալ և արդյունավետ գործունեության, աղետների ռիսկի նվազեցման միջոցառումների կազմակերպման և իրականացման, արտակարգ իրավիճակներում գործելու ընթացակարգերի սահմանման, արտակարգ իրավիճակներում համայնքի բնակիչների պաշտպանության կազմակերպման, Աղետների ռիսկի կառավարման 2023-2030թթ ազգային ռազմավարության, դրա 2023-2026թթ-ի գործողությունների ծրագրի և Սենդայի գործողությունների ծրագրի իրականացմանը աջակցելու նպատակով, ղեկավարվելով «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածով 281 «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ և 41-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով.
1.Ուժը կորցրած ճանաչել Վայք համայնքի ղեկավարի 2025թ հունիսի 3-ի «Վայք համայնքում աղետների ռիսկի կառավարման խորհրդի ստեղծման մասին» թիվ 165-Ա որոշումը:
2.Հաստատել Վայքհամայնքի.
1)խորհրդիկազմը ՝ համաձայն հավելված N 1-ի.
2)Աղետների ռիսկի կառավարման խորհրդի աշխատակարգը և գործառույթները՝ համաձայն հավելված N 2-ի:
3)Համայնքի աշխատակազմի ղեկավար՝ Անուշ Ղազարյանին սույն որոշման 1-ին կետով ստեղծված ԱՌԿ խորհրդի կազմում ընդգրկված պաշտոններում նշանակված անձանց 5-օրյա ժամկետում ծանուցել սույն որոշման մասին:
5)Սույն որոշումն ուժի մեջ է ստորագրման պահից: