Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ և 42-րդ կետերի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ ԲԷՑ-ի հարավային տեղամասի պետի տեղակալ Նարեկ Ստեփանյանի դիմումը (մտից Ս-52),
1.Թույլատրել Վայք համայնքի տարածքում գտնվող, Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 142+000 -կմ 150+700 հատվածում գտնվող բարձրավոլտ հենարանների տարածքում գտնվող, էլեկտրական լարերին խոչընդոտ հանդիսացող ծառերի (ուռենի, հացենի և բարդի) հատումը:
2.Սահմանել հատված ծառերի վաճառքի գինը 1խմ-ի համար՝ 25.000(քսանհինգ հազար) ՀՀ դրամ, իսկ միայնակ ծերերին, սոցիալապես անապահով, բազմազավակ(4 և ավելի երեխա ուեցող) և զոհված զինծառայողների ընտանիքներին հատկացնել անհատույց (մինչև 2 խմ-ի չափով):
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։