|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Վայք ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Վայք համայնք ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Վայք, (098) 992894, cityvayk@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
12 ապրիլի 2024 թվականի N 42-Ա |
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ԱԶԱՏԵԿ, ԽՆՁՈՐՈՒՏ ԵՎ ԲԱՐՁՐՈՒՆԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՉՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԽՄԵԼՈՒ ՋՐԱԳԾԻ ԽՈՂՈՎԱԿԱՇԱՐԵՐԸ ԱՊԱՄՈՆՏԱԺԵԼՈՒ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ և 42-րդ կետերի պահանջներով և հիմք ընդունելով Ազատեկ և Բարձրունի բնակավայրերի վարչական ղեկավարների առաջարկությունը․ 1.Տալ համաձայնություն. 1.1 Վայք համայնքի Ազատեկ բնակավայրում գտնվող, չօգտագործվող խմելու ջրագծի 75մմ տրամագծով, 120մ երկարությամբ խողովակաշարը ապամոնտաժելու համար: Ապամոնտաժված խողովակները օգտագործել նույն բնակավայրում գործող ոռոգման ցանցի բարեկարգման աշխատանքների համար: 1.2 Վայք համայնքի Խնձորուտ բնակավայրում գտնվող, չօգտագործվող խմելու ջրագծի 75մմ տրամագծով, 50մ երկարությամբ խողովակաշարը ապամոնտաժելու համար: Ապամոնտաժված խողովակները օգտագործել նույն բնակավայրում գործող ոռոգման ցանցի բարեկարգման աշխատանքների համար: 1.3 Վայք համայնքի Բարձրունի բնակավայրում գտնվող, չօգտագործվող խմելու ջրագծի 40 մմ տրամագծով, 600մ երկարությամբ, 50մմ տրամագծով, 300մ երկարությամբ և 75մմ տրամագծով, 200մ երկարությամբ խողովակաշարերն ապամոնտաժելու համար: Ապամոնտաժված խողովակներն օգտագործել նույն բնակավայրի բնակիչների կարիքների համար: 2.Սույն որոշման աշխատանքների կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել համապատասխան բնակավայրի վարչական ղեկավարի վրա: 3.Սույն որոշման աշխատանքների կատարումն իրականացվում է Վայք համայնքի «Գյուղատնտեսություն» ՀՈԱԿ-ի կողմից: 4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Կողմ -11 ԱՎԱԳՅԱՆ ՀԱՅԿ ԱՐԱՄՅԱՆ ԱՆՈՒՇ ԲԱԲԱՅԱՆ ՍԻՄՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐՏԱՎԱԶԴ ԿՈՍՏԱՆՅԱՆ ՍՈՒՍԱՆՆԱ ԿՈՍՏԱՆՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ ԱՍՏՂԻԿ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ՄԽԻԹԱՐ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ ՀՐԱՉԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ ԱՐՄԻՆԵ ՋԱՆՈՅԱՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՄԽԻԹԱՐ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|