|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Վայք ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Վայք համայնք ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Վայք, (098) 992894, cityvayk@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
23 հոկտեմբերի 2024 թվականի N 109-Ա |
ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 33-րդ կետով, «Աշխարհագրական անվանումների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով ինչպես նաև հիմք ընդունելով ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի 17.10.2024 թվականի թիվ ՍԹ/17048-2024 գրությունը և Վայոց ձորի մարզպետի 17.10.2024 թվականի թիվ 01/08/6626-2024 գրությունը՝ մարզի որոշ բնակավայրերի անվանափոխման վերաբերյալ, 1.Տալ համաձայնություն ՀՀ աշխարհագրական օբյեկտների անվանակոչումների և անվանափոխումների մասնագիտական հանձնաժողովի՝ ՀՀ Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Ախտա բնակավայրի անվանափոխման վերաբերյալ առաջարկությանը՝ «Ախտա»-ն դարձնելով «Աղթաբույնք», քանի որ մեծ հավանակությամբ խոսքը գնում է պատմական Աղթաբույնք գյուղի մասին, որի անունը վկայված է Ստեփանոս Օրբելյանի «Պատմութիւն նահանգին Սիսիական»-ում Աղթաբոյնք անվամբ: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվան հաջորդող օրվանից: |
Կողմ -8 ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ՄԽԻԹԱՐ ԱՎԱԳՅԱՆ ՀԱՅԿ ԿՈՍՏԱՆՅԱՆ ՎԱՐԴԱՆ ԿՈՍՏԱՆՅԱՆ ՍՈՒՍԱՆՆԱ ՈՍԿԱՆՅԱՆ ԱՐՄԻՆԵ ԱՐԱՄՅԱՆ ԱՆՈՒՇ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ ՀՐԱՉԻԿ ՋԱՆՈՅԱՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՄԽԻԹԱՐ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(13.21 Կբ)
|
|
(110.23 Կբ)
|
|
(151.12 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|