Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով և 3-րդ մասով, 72-րդ հոդվածի 2-րդ մասով և Հայաստանի Հանրապետության Կառավարության 25 հուլիսի 2002 թվականի թիվ 1101-Ն որոշմամբ և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վայք համայնքի բնակիչ Դավիթ Աշոտի Զաքարյանը երկար տարիներ տնօրինում ու տիրապետում է Զեդեա բնակավայրում գտնվող թվով 15 հողամասերին,
1․ Վայք համայնքի սեփականություն հանդիսացող «հիմք՝ N 16112022-10-0014, 17112022-10-0014, 17112022-10-0018, 17112022-10-0003, 16112022-10-0023, 16112022-10-0025, 16112022-10-0024, 16112022-10-0026, 16112022-10-0022, 17112022-10-0011, 17112022-10-0015, 16112022-10-0015, 16112022-10-0021, 16112022-10-0027 և 17112022-10-0019 վկայականներ» Զեդեա բնակավայրում գտնվող 10-023-0306-0124, 10-023-0306-0127, 10-023-0306-0121, 10-023-0306-0123, 10-023-0306-0120, 10-023-0306-0128, 10-023-0306-0119, 10-023-0306-0126, 10-023-0306-0112, 10-023-0306-0118, 10-023-0306-0115, 10-023-0306-0113, 10-023-0306-0114, 10-023-0306-0122 և 10-023-0306-0125 կադաստրային ծածկագրերով, համապատասխանաբար՝ 0,86283հա, 1,05028հա, 0,18954հա, 1,098հա, 0,23հա, 6,12905հա, 0,64528հա, 1,68727հա, 0,34858հա, 1,43255հա, 5,19801հա, 0,6287հա, 0,16823հա, 0,43339հա և 3,90769հա մակերեսներով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասերը (հողատեսքերը՝ այլ) ուղղակի վաճառքով՝ 7 000 000 (յոթ միլիոն) ՀՀ դրամով օտարել Դավիթ Աշոտի Զաքարյանին:
2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 60-օրյա ժամկետում որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպում չկատարելու դեպքում որոշումը կհամարվի ուժը կորցրած:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին Դավիթ Աշոտի Զաքարյանին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: