|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Վայք ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Վայք համայնք ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Վայք, (098) 992894, cityvayk@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
14 հունիսի 2024 թվականի N 64-Ա |
ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ «ԱՐԵԳ ԷՆԵՐԳԻԱ» ՍՊԸ-ԻՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՕԳՏՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ (ՍԵՐՎԻՏՈՒՏ) ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 50-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 210-րդ և 216-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի N 16-Ն որոշումը և 2001 թվականի ապրիլի 12-ի N286 որոշման 46.2. կետի դ) ենթակետն ու հաշվի առնելով «Արեգ էներգիա» ՍՊ ընկերության դիմումը և նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը. 1. Տալ համաձայնություն Վայք համայնքի Սարավան բնակավայրում գտնվող 10-039-0306-0132 կադաստրային ծածկագրերով, 0,05611հա մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը՝ տարեկան 300 000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամ վարձավճարով, սահմանափակ օգտվելու իրավունքով (սերվիտուտ) 10/տասը/ տարի ժամկետով տրամադրել «Արեգ էներգիա» ՍՊ ընկերությանը «Արեգ 2» արևային ֆոտովոլտային կայանի բարձրավոլտ մալուխային գծերի կառուցման նպատակով:
2. Վայք համայնքի ղեկավարին՝ ձեռնարկել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |
Կողմ -9 ԱՎԱԳՅԱՆ ՀԱՅԿ ԱՐԱՄՅԱՆ ԱՆՈՒՇ ԿՈՍՏԱՆՅԱՆ ՍՈՒՍԱՆՆԱ ԿՈՍՏԱՆՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ ԱՍՏՂԻԿ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ՄԽԻԹԱՐ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ ՀՐԱՉԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ ԱՐՄԻՆԵ ՋԱՆՈՅԱՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՄԽԻԹԱՐ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(23.77 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|