Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Վայք համայնքի ավագանու 2022 թվականի հոկտեմբերի 17-ի N 81-Ա որոշման, հիմք ընդունելով հողամասը վարձակության իրավունքով տրամադրելու մասին Վայք համայնքի վարչական տարածքում գտնվող հողամասերը վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով մրցույթների կազմակերպման մրցութային հանձնաժողովի 2024 թվականի դեկտեմբերի 9-ի N 3 արձանագրությունը՝
1. Հաստատել 2024 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած համայնքային սեփականություն համարվող, Վայք համայնքի Գոմք բնակավայրում գտնվող 1,93407 հա մակերեսով հողամասի (նպատակային նշանակությունը` գյուղատնտեսական, հողատեսքը՝ արոտավայր, կադաստրային ծածկագիրը՝ 10-019-0317-0053) վարձակալության իրավունքի տրամադրման մրցույթի հետևյալ արդյունքները՝
· Մրցույթում հաղթող ճանաչել մրցույթի միակ մասնակից Դավիթ Տելիկի Ստեփանյանին։
· Վարձակալության իրավունքի ժամկետը՝ 25 տարի, մինչև 09․12․2049թ-ը։
· Վարձակալության իրավունքի տրամադրման տարեկան վարձավճարի չափը՝ 18 000 (տասնութ հազար) ՀՀ դրամ է /վճարման հաշվեհամար՝ 900345101050/։
· Վարձակալության իրավունքի տրամադրման նպատակը՝ գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու համար:
․ Վարձակալին չի թույլատրվում առանց վարձատուի լրացուցիչ համաձայնության հողամասը տրամադրել ենթավարձակալության։
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի տարածքի մաքրման և բարեկարգման պարտավորությունը կրում է վարձակալը:
3.Դավիթ Տելիկի Ստեփանյանի հետ օրենքով սահմանված կարգով կնքել սույն որոշման առաջին կետում նշված հողամասի վարձակալության իրավունքի տրամադրման պայմանագիր:
4. Սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Դավիթ Տելիկի Ստեփանյանի կողմից:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող օրվանից: