Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, <<Համայնքային ծառայության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասով , <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով
1.Վայքի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովի կազմում ընդգրկել ավագանու հինգ անդամներ՝ անհատական հետևյալ կազմով.
ա/Անուշ Արամյան.
բ/Հրաչիկ Մանուչարյան,
գ/Վարդան Կոստանյան,
դ/Շուշանիկ Ասլանյան,
ե/Սուսաննա Կոստանյան:
2.Ուժը կորցրած ճանաչել Վայք համայնքի ավագանու 2022 թվականի մայիսի 18-ի <<Վայքի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովի կազմում ընդգրկվող ավագանու անդամների քանակական և անհատական կազմի մասին>> թիվ 40-Ա որոշումը:
3.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդող օրվանից: