|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Վայք ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Վայք համայնք ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Վայք, (098) 992894, cityvayk@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
13 սեպտեմբերի 2024 թվականի N 280-Ա |
ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԻՉ, ՀԱՆԳՈՒՑՅԱԼ ՀԱՅՐԻԿ ՀԱԶԱՐԱՊԵՏԻ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՐՎՈՂ, ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԶԱՌԻԹԱՓ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԿԻՍԱԿԱՌՈՒՅՑ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության «Իրավունքը հաստատած փաստաթղթեր չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» 2008 թվականի հունիսի 10-ի ՀՕ-117 օրենքով,
-
Ճանաչել Վայք համայնքի բնակիչներ, հանգուցյալներ՝ Հայրիկ Հազարապետի Մարգարյանի /ծնված՝ 1924թ, մահացած՝ 2012թ./ և Պայծառ Գերասիմի Ներսիսյանի /ծնված՝ 1928թ, մահացած՝ 2010թ./Վայք համայնք, Զառիթափ բնակավայր, 1-ին փողոց, տուն 20/2 հասցեում գտնվող 0.23100 հա մակերեսով հողամասի (ծածկագիր՝ 10-022-0012-0011) և կիսակառույց բնակելի տան նկատմամբ սեփականության իրավունքը:
-
Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասը չի գտնվում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին և չի առաջացնում սերվիտուտ:
- Դիմել ՀՀ կադաստրի կոմիտե` սեփականության իրավունքի գրանցման վկայական ստանալու համար:
-
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՄԽԻԹԱՐ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|