Այսօր: Երեքշաբթի, 16 Ապրիլի 2024թ.
Վայքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 90
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 54
 

ՆԱԽԱԳԻԾ 54


Զեկ. Գ. ՄՈՒՇԿԱՄԲԱՐՅԱՆ

ՄԽԻԹԱՐ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԻ ՍՏԱՆՁՆՄԱՆ ԵՐԴՄԱՆ ՏԵՔՍՏՆ Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և 74-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Վայք համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 49 որոշումը

  1. Ի գիտություն ընդունել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Վայք համայնքի ղեկավարի պաշտոնի ստանձման երդման հետևյալ տեքստը՝

           «Ստանձնելով Վայք համայնքի ղեկավարի պաշտոնը` երդվում եմ.

    Համայնքի ղեկավարի լիազորություններն իրականացնելիս պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, օրենքները, համայնքի ավագանու որոշումները, ազնվորեն և բարեխղճորեն կատարել համայնքի ղեկավարի լիազորությունները, ծառայել համայնքի բարգավաճմանը, գործել ի բարօրություն նրա բնակիչների: Պարտավորվում եմ պաշտպանել համայնքի իրավունքները, օրինական շահերը և սեփականությունը, ուժերիս անմնացորդ նվիրումով սատարել ժողովրդի հավատին, նպաստել նրա նյութական և հոգևոր վերելքին»:

  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
Մ. ՄԱԹԵՎՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող Գ. ՄՈՒՇԿԱՄԲԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Վայք, Շահումյան 18
(098) 992894
cityvayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10052487@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՅՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner