1.Վայք համայնքի ավագանու 2023 թվականի ապրիլի 14-ի թվով 4-րդ հերթական նիստի օրակարգը հաստատելու մասին: 2.Վայք համայնքի Վայք քաղաքի Շինարարների փողոց 1-ին նրբանցք 3 հասցեում գտնվող 0.25162 հա մակերեսով և Վայք համայնքի Գոմք բնակավայրի 5-րդ փողոց 55/1 հասցեում գտնվող 0.19656 հա մակերեսով հողատեսքերը համայնքային սեփականություն ճանաչելու և կադաստրային քարտեզում ուղղում կատարելու մասին /զեկուցող՝ Ռ.Մկրտչյան/: 3.Վայք համայնքի Վայք քաղաքում գտնվող 0.015 հա մակերեսով համայնքային սեփականության հողամասը կառուցապատման իրավունքով օգտագործման տրամադրելուն համաձայնություն տալու, ամսական վարձավճարի չափը և պայմանները հաստատելու մասին /զեկուցող՝ Ռ.Մկրտչյան/: 4.Վայք համայնքի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականության հողամասերը աճուրդային եղանակով օտարելու, վաճառքի մեկնարկային գներն ու պայմանները սահմանելու մասին /զեկուցող՝ Ռ.Մկրտչյան/: 5.Վայք համայնքի Ազատեկ բնակավայրում գտնվող 4.00406 հա մակերեսով պետական սեփականության հողամասը վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելուն համաձայնություն տալու, ամսական վարձավճարի չափը և պայմանները հաստատելու մասին /զեկուցող՝ Ռ.Մկրտչյան/: 6.Վայք համայնքի տարածքում գտնվող, համայնքային սեփականության հողամասերը վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելուն համաձայնություն տալու, ամսական վարձավճարի չափը և պայմանները հաստատելու մասին /զեկուցող՝ Ռ.Մկրտչյան/: 7.Համայնքային սեփականություն համարվող Ազատեկ բնակավայրում գտնվող չոգտագործվող ոռոգման խողովակաշարը ապամոնտաժելու և օգտագործելու համար թույլտվություն տալու մասին /զեկուցող՝ Խ.Սահակյան/: 8. Վայք համայնքի ավագանու 2023 թվականի փետրվարի 14-ին ընդունված թիվ 16-Ա և 17-Ա որոշումներում փոփոխություն կատարելու մասին /զեկուցող՝ Ա.Ղազարյան/: 9.Պատերազմի հետևանքով զոհվածների ընտանիքներին դրամական օգնություն տրամադրելու մասին /զեկուցող՝ Ն.Հովակիմյան/: 10. Վայք համայնքի վարչական տարածքի Զառիթափ բնակավայրում գտնվող պետական սեփականություն հանդիսացող 0,71225 հա արոտավայրը վարձակալության տրամադրելու մասին: 11.Վայք համայնքի ավագանու երրորդ նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը և ժամը սահմանելու մասին /զեկուցող՝ Ա.Ղազարյան/:
|