Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 101-րդ հոդվածով և հիմք ընդունելով սեփականատերերի դիմումը.
1.Դադարեցնել համասեփականատերեր Վալերիկ Նորայրի Բաբաջանյանին, Անյա Սաշայի Ստեփանյանին, Գրիգոր Վալերիկի Արշակյանին և Արման Վալերիկի Արշակյանին սեփականության իրավունքով պատկանող ծածկագիր՝ 10-022-0238-0026, 0.91 հա մակերեսով վարելահողի, ծածկագիր՝ 10-022-0263-0034, 0.05 հա մակերեսով վարելահողի և ծածկագիր՝ 10-022-0251-0015, 0.28 հա մակերեսով խոտհարքի սեփականության իրավունքը:
2.Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասերը ճանաչել որպես համայնքային սեփականություն:
3.Դիմել ՀՀ կադաստրի կոմիտե` սեփականության իրավունքի գրանցման վկայական ստանալու համար:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: