Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ և 42-րդ կետերի պահանջներով՝ 1.Թույլատրել Վայք համայնքի տարածքում գտնվող, Երևան-Երասխ-Գորիս-Իրանի Իսլամական Հանրապետության սահմանի ավտոճանապարհի կմ 142+000-կմ150+700 հատվածի հիմնանորոգման աշխատանքների իրականացման ժամանակ ստորին հենապատերի կառուցման աշխատանքներին խոչընդոտ հանդիսացող ծառերի (ուռենի, հացենի, թթենի և տանձենի) հատումը:
2.Սահմանել հատված ծառերի վաճառքի գինը 1խմ-ի համար՝ 20.000(քսան հազար) ՀՀ դրամ, կամ հատկացներ սոցիալապես անապահով ընտանիքներին:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |