Ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> ՀՀ օրենքի 18 հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, <Բյուջետային համակարգի մասին> ՀՀ օրենքի 33 հոդվածի 4-րդ կետով
Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի կողմից առաջարկվող հետևյալ փոփոխություներին.
1. Վայք համայնքի վարչական բյուջեի եկամտային մասում կատարել փոփոխություն. գույքահարկ փոխադրամիջոցների համար /1121 տող/ 44157100 /քառասունչորս միլիոն հարյուր հիսունյոթ հազար հարյուր/ դրամ գումարից նվազեցնել 1000000 /մեկ միլիոն/ դրամ և ավելացնել անշարժ գույքի հարկ իրավաբանական անձանցից 1113 տողին:
2. Գույքահարկ համայնքների վարչական տարածքներում գտնվող շենքերի և շինությունների համար /տող 1111 / 4000000 /չորս միլիոն/ դրամ գումարից նվազեցնել 2000000 /երկու միլիոն/ դրամ և ավելացնել ավելացնել անշարժ գույքի հարկ ֆիզիկական անձանցից 1113 տողին:
3. Պետական բյուջեից տրամադրվող նպատակային հատկացումներ /սուբվենցիաներ /տող 1255/ 3734000 /երեք միլիոն յոթ հարյուր երեսունչորս հազար/ գումարին ավելացնել 402400 /չորս հարյուր երկու հազար չորս հարյուր/ դրամ:
4. Պետության կողմից տեղական ինքնակառավարման մարմինների պատվիրակված լիազորությունների իրականացման ծախսերի ֆինանսավորման համար 1342 տողի 5474300 /հինգ միլիոն չորս հարյուր յոթանասունչորս հազար երեք հարյուր/ գումարը նվազեցնել 579200 /հինգ հարյուր յոթանասունինը հազար երկու հարյուր/ դրամով:
5. Պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումներ /սուբվենցիաներ/ 1261 տողին ավելացնել 9634200 /ինը միլիոն վեց հարյուր երեսունչորս հազար երկու հարյուր/ դրամ՝ Արին և Ազատեկ բնակավայրերի փողոցների լուսավորության համար:
6. Վայք համայնքի բյուջեի ծախսային մասի գործառնական դասակարգման բաժին 11, խումբ 01, դաս 02 /վարչական մասի պահուստային ֆոնդ/ 4891 տնտեսագիտական դասակարգումից նվազեցնել 8000000 /ութ միլիոն/ դրամ և տեղափոխել՝
- Վայք համայնքի բյուջեի ծախսային մասի գործառնական դասակարգման բաժին 9, խումբ 1, դաս 1 /նախադպրոցական կրթություն/ 4637 տնտեսագիտական դասակարգմանը՝ 3600000 /երեք միլիոն վեց հարյուր հազար/ դրամ,
- Վայք համայնքի բյուջեի ծախսային մասի գործառնական դասակարգման բաժին 9, խումբ 5, դաս 1 /Արտադպրոցական դաստիարակություն/ 4637 տնտեսագիտական դասակարգման 250000 /երկու հարյուր հիսուն հազար/ դրամ,
- Վայք համայնքի բյուջեի ծախսային մասի գործառնական դասակարգման բաժին 8, խումբ 2, դաս 4 /Այլ մշակութային կազմակերպություններ/ 4637 տնտեսագիտական դասակարգմանը 700000 /յոթ հարյուր հազար/ դրամ,
- Վայք համայնքի բյուջեի ծախսային մասի գործառնական դասակարգման բաժին 5, խումբ 1, դաս 1 /Շրջակա միջավայրի պաշտպանություն՝ աղբահանություն/ 4637 տնտեսագիտական դասակարգմանը 3000000 /երեք միլիոն/ դրամ,
- Վայք համայնքի բյուջեի ծախսային մասի գործառնական դասակարգման բաժին 1, խումբ 1, դաս 1 /Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում/ 4637 տնտեսագիտական դասակարգմանը 450000 /չորս հարյուր հիսուն հազար/ դրամ:
|