Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 70-րդ հոդվածով և հիմք ընդունելով հողամասերն աճուրդով վաճառելու մասին Վայքի համայնքապետարանի՝ համայնքի տարածքում հողերի օտարման աճուրդային հանձնաժողովի 2025 թվականի հոկտեմբերի 1-ի N 2-րդ և 3-րդ արձանագրությունները.
1.Հաստատել բնակելի կառուցապատման նպատակով 2025 թվականի հոկտեմբերի 1-ին կայացած Վայք համայնքի Զառիթափ բնակավայրի 19-րդ փողոց, 17 հասցեում գտնվող 10-022-0070-0043 կադաստրային ծածկագրով հողամասի, մակերեսը՝ 0,08385 հա, օտարման աճուրդի արդյունքները և հիմք ընդունելով հողամասերն աճուրդով վաճառելու մասին Վայքի համայնքապետարանի՝ համայնքի տարածքում հողերի օտարման աճուրդային հանձնաժողովի 2025 թվականի օգոստոսի 28-ի N 1-ին և հոկտեմբերի 1-ի N 2-րդ և N 3-րդ արձանագրությունները, N 4 լոտով աճուրդի հանված բնակավայրերի նպատակային նշանակության (գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման) հողամասը 577 500 (հինգ հարյուր յոթանասունյոթ հազար հինգ հարյուր) ՀՀ դրամով վաճառել աճուրդի միակ մասնակից, գնորդ Աշոտ Գրիշի Ներսիսրյանին:
2.Աշոտ Գրիշի Ներսիսրյանի հետ օրենքով սահմանված կարգով կնքել սույն որոշման առաջին կետում նշված հողամասի առուվաճառքի պայմանագիր:
3.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի ստորաբաժանման կողմից:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: