Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված «Անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգի» հիմքով և հիմք ընդունելով քաղաքացու դիմումը՝
- Վայք համայնքի բնակիչներ Արթուր Կառլենի Ավետիսյանին և Դիանա Կառլենի Ավետիսյանին ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրով պատկանող, Վայք համայնքի Գոմք բնակավայրում գտնվող, բնակավայրերի նպատակային նշանակության 0,14891 հա մակերեսով, 10-019-0019-0007 կադաստրային ծածկագրով շինությունը հասցեավորել՝ Վայք համայնք, Գոմք բնակավայր, 6-րդ փողոց 8 հողամաս։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը:
|