Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին», օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ և 15-րդ կետերով 1.Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Հերհեր բնակավայրի վարչական տարածքում գտնվող քաղաքացու սեփականություն հանդիսացող 1.22505 /ծածկագիր 10-028-0174-0012/ հա գյուղատնտեսական այլ հողատեսքը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողեր գործառնական նշանակության /ձկնաբուծական արհեստական լճակներ կառուցելու համար/: 2.ՀՀ Վայոց ձորի մարզի Վայք համայնքի ղեկավարին՝ ձեռնարկել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: 3.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |