Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասով, «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և հիմք ընդունելով Վայքի համայնքապետարանի՝ Վայք համայնքի տարածքում հողերի օտարման աճուրդային հանձնաժողովի՝ աճուրդը չկայացած համարելու մասին 2024 թվականի հունիսի 11-ի N 4 արձանագրությունը.
1. Համարել չկայացած 2024 թվականի հունիսի 11-ին Վայքի համայնքապետարանի՝ Վայք համայնքի տարածքում հողերի օտարման աճուրդային հանձնաժողովի կողմից հայտարարված լոտ N 8–ով, 10-033-0010-0040 կադաստրային ծածկագրով, 0,08 հա մակերեսով հողամասի օտարման աճուրդը, քանի որ այն գնելու նպատակով հայտ չի ներկայացվել:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: