Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Վայքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 40
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 119-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՆՈՒՇ ՂԱԶԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վայք ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ (ՏԵՂԱՇԱՐԺՄԱՆ) ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ և ԱՐԳԵԼՎԱԾ ՎԱՅՐԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՒՈ ՄՍԻՆԻ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով, «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի հոկտեմբերի 2-ի ՀՕ-361-Ն օրենքի 244-րդհոդվածի 3-րդ և 10-րդ մասով,

1.Սահմանել, որ մինչև 18 տարեկան անձանց կողմից անհատական շարժունակության (տեղաշարժման), (մեկ կամ մի քանի անիվ, գլանափող ունեցող տրանսպորտային միջոցներ, որոնք նախատեսված են էլեկտրական շարժիչի օգտագործմամբ մարդու անհատական տեղաշարժման համար), ինչպիսիք են՝ էլեկտրական սկուտեր, էլեկտրական սքեյթբորդ, գիրոսկուտեր, սեգվեյ, միանիվ և այլ նմանատիպ միջեցներով երթևեկությունը համայնքում թույլատրվում է Վայք համայնքի Վայք քաղաքի ներքաղաքային ճանապարհների և մայթերի օրենսդրությամբ սահմանված կարգով հետիոտնի տեղաշարժման համար նախատեսված ճանապարհին անմիջականորեն սահմանակից տարածքի, երթևեկելի մասին հարող տարածքով (եզրով) և միջանցիկ երթևեկության համար մերձակա տարածքներում (բակեր, կայանատեղեր, փակ տարածքներ): Իսկ համայնքի գյուղական բնակավայրերում նշված միջեցներով երթևեկությունը թույլատրվում է բոլոր ճանապարհներով: 

2. Սահմանել, որ մինչև 18 տարեկան անձանց կողմից անհատական շարժունակության (տեղաշարժման), (մեկ կամ մի քանի անիվ, գլանափող ունեցող տրանսպորտային միջոցներ, որոնք նախատեսված են էլեկտրական շարժիչի օգտագործմամբ մարդու անհատական տեղաշարժման համար), ինչպիսիք են՝ էլեկտրական սկուտեր, էլեկտրական սքեյթբորդ, գիրոսկուտեր, սեգվեյ, միանիվ և այլ նմանատիպ միջեցներով երթևեկությունը համայնքում չի թույլատրվում M-2 միջպետական ճանապարհի Վայք համայնքի Վայք քաղաքով և Սարավան բնակավայրով անցնող ամբողջ երկայնքով:

3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՄԽԻԹԱՐ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՆՈՒՇ ՂԱԶԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Վայք, Շահումյան 18
(098) 992894
cityvayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10052487@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՅՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner