Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով, «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի հոկտեմբերի 2-ի ՀՕ-361-Ն օրենքի 24․4-րդհոդվածի 3-րդ և 10-րդ մասով, 1.Սահմանել, որ մինչև 18 տարեկան անձանց կողմից անհատական շարժունակության (տեղաշարժման), (մեկ կամ մի քանի անիվ, գլանափող ունեցող տրանսպորտային միջոցներ, որոնք նախատեսված են էլեկտրական շարժիչի օգտագործմամբ մարդու անհատական տեղաշարժման համար), ինչպիսիք են՝ էլեկտրական սկուտեր, էլեկտրական սքեյթբորդ, գիրոսկուտեր, սեգվեյ, միանիվ և այլ նմանատիպ միջեցներով երթևեկությունը համայնքում թույլատրվում է Վայք համայնքի Վայք քաղաքի ներքաղաքային ճանապարհների և մայթերի օրենսդրությամբ սահմանված կարգով հետիոտնի տեղաշարժման համար նախատեսված ճանապարհին անմիջականորեն սահմանակից տարածքի, երթևեկելի մասին հարող տարածքով (եզրով) և միջանցիկ երթևեկության համար մերձակա տարածքներում (բակեր, կայանատեղեր, փակ տարածքներ): Իսկ համայնքի գյուղական բնակավայրերում նշված միջեցներով երթևեկությունը թույլատրվում է բոլոր ճանապարհներով:
2. Սահմանել, որ մինչև 18 տարեկան անձանց կողմից անհատական շարժունակության (տեղաշարժման), (մեկ կամ մի քանի անիվ, գլանափող ունեցող տրանսպորտային միջոցներ, որոնք նախատեսված են էլեկտրական շարժիչի օգտագործմամբ մարդու անհատական տեղաշարժման համար), ինչպիսիք են՝ էլեկտրական սկուտեր, էլեկտրական սքեյթբորդ, գիրոսկուտեր, սեգվեյ, միանիվ և այլ նմանատիպ միջեցներով երթևեկությունը համայնքում չի թույլատրվում M-2 միջպետական ճանապարհի Վայք համայնքի Վայք քաղաքով անցնող ամբողջ երկայնքով:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|