«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի հիման վրա, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 46-րդ, 48-րդ հոդվածներին և 76-րդ հոդվածի 3-րդ մասին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 43-րդ կետին համապատասխան՝
1. Տալ համաձայնություն.
ա/Վայք համայնքի տարածքում գտնվող համայնքային սեփականություն համարվող Զառիթափ բնակավայրում գտնվող գյուղատնտեսական նպատակային նշանակությամբ 0.05825 հա մակերեսով հողամասը (հողատեսքը՝ արոտավայր, կադաստրային ծածկագիրը՝ 10-022-0218-0126) մրցույթային եղանակով վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու մասին Վայք համայնքի ղեկավարի առաջարկությանը` հաստատելով վարձակալությամբ օգտագործման տրամադրելու նպատակը` գյուղատնտեսական գործունեության համար, տարեկան վարձավճարի չափը` 1000 (մեկ հազար) ՀՀ դրամ, հողամասը վարձակալմամբ օգտագործելու ժամկետը` 25 (քսանհինգ) տարի:
բ/ Վայք համայնքի տարածքում գտնվող համայնքային սեփականություն համարվող Փոռ բնակավայրում գտնվող գյուղատնտեսական նպատակային նշանակությամբ 1.84771 հա մակերեսով հողամասը (հողատեսքը՝ արոտավայր, կադաստրային ծածկագիրը՝ 10-043-0122-00441) մրցույթային եղանակով վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու մասին Վայք համայնքի ղեկավարի առաջարկությանը` հաստատելով վարձակալությամբ օգտագործման տրամադրելու նպատակը` գյուղատնտեսական գործունեության համար, տարեկան վարձավճարի չափը` 15 000 (տասնհինգ հազար) ՀՀ դրամ, հողամասը վարձակալմամբ օգտագործելու ժամկետը` 25 (քսանհինգ) տարի:
գ/Վայք համայնքի սեփականություն համարվող Զառիթափ բնակավայրում գտնվող գյուղատնտեսական նպատակային նշանակության 1.19704 հա մակերեսով հողամասը (հողատեսքը՝ արոտավայր, կադաստրային ծածկագիրը՝ 10-022-0218-0124) և 0.80549 հա մակերեսով հողամասը (հողատեսքը՝ արոտավայր, կադաստրային ծածկագիրը՝ 10-022-0218-0125) մրցույթային եղանակով վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու մասին Վայք համայնքի ղեկավարի առաջարկությանը` հաստատելով վարձակալությամբ օգտագործման տրամադրելու նպատակը` գյուղատնտեսական գործունեության համար, տարեկան վարձավճարի չափը` 14 000 (տասնչորս հազար) ՀՀ դրամ և 9 000 (ինը հազար) ՀՀ դրամ, հողամասերը վարձակալմամբ օգտագործելու ժամկետը` 25 (քսանհինգ) տարի:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։