Այսօր: Կիրակի, 13 Հուլիսի 2025թ.
Վայքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 29
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 56
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՌՈՄԱՆ ՄԿՐՏՉՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վայք ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2019 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐ ՄԱՐԶԻ ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին կետի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 29-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի << Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներ կազմելու կարգը հաստատելու մասին և Հայաստանի Հանրապետության  կառավարության 2001թվականի հունվարի 17-ի  30 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին>>  1918-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետի պահանջների՝  հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի օգոստոսի 13-ի  599 որոշմամբ ստեղծված հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի անդամների 23.01.2017թ.  № 7 դրական եզրակացությունը՝

  1. Հայաստանի Հանրապետության  Վայոց Ձորի մարզի Վայք համայնքի վարչական տարածքում գտնվող, Զեդեա բնակավայրի հողերի օգտագործման սխեմայում՝ քաղաքացու սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական  նշանակության 4,93496 հա /կադաստրային  ծածկագիր 10-023-0306-0134/ հողամասը, փոխադրել  էներգետիկայի, կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորեա՝ արևային էլեկտրոկայանի  կառուցման համար:
  2. Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի  մարզի Վայք համայնքի ղեկավարին՝ ձեռնարկել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
Թ. ԱՎԵՏՅԱՆ


Նախագիծ կազմող ՌՈՄԱՆ ՄԿՐՏՉՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Վայք, Շահումյան 18
(098) 992894
cityvayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10052487@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՅՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner