Այսօր: Կիրակի, 23 Փետրվարի 2025թ.
Վայքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 4
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



24 փետրվարի 2025 թ.

ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՕՐԻՆԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑԻ ՕՏԱՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ղեկավարվելով ՀՀ կառավարության  2006թ. մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշման 4-րդ բաժնով և  ՀՀ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի «Հայաստանի Հանրապետության հողամասերի (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողերի) և շինությունների տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության սահմանները, սահմանների կոորդինատներն ու տարածագնահատման գոտիականության քարտեզները սահմանելու, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2003 թվականի ապրիլի 17-ի թիվ 470-Ն, 1994 թվականի սեպտեմբերի 28-ի թիվ 462 -Նորոշումներն ուժը կորցրած ճանաչելու եվ 2002 թվականի հուլիսի 25-ի թիվ 1101-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 1023-Ն որոշմամբ սահմանված գործակիցները,

1.Համայնքի ղեկավարի կողմից օրինական ճանաչված ՀՀ Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Վայք քաղաքի Ջերմուկի խճուղի 49/29 ավտոտնակ հասցեում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող շինությունը՝ 25.1 քմ ընդհանուր մակերեսով, զբաղեցրած ու  սպասարկման համար առանձնացված 0,00304 հա մակերես հողատարածքով, գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքով վաճառել քաղաքացի Հայկ Արտակի Սարգսյանին ՝ շինության համար վճարելով 35 700 /25,1 x 1422/ երեսունհինգ հազար յոթ հարյուր) ՀՀ դրամ, հողատարածքի համար՝ 57 100 /30,4x1877,7/ (հիսունյոթ հազար մեկ հարյուր) ՀՀ դրամ:
2.Ընդունել ի գիտություն, որ կառույցը պահպանելը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում այլ քաղաքացիների կյանքին ու առողջությանը: Ինքնակամ կառույցը քանդման ենթակա չէ, կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:
3.Քաղաքացու հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) ԱՆՈՒՇ ՂԱԶԱՐՅԱՆ  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Վայք, Շահումյան 18
(098) 992894
cityvayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10052487@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՅՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner