Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 70-րդ հոդվածով և հիմք ընդունելով հողամասերն աճուրդով վաճառելու մասին Վայքի համայնքապետարանի՝ համայնքի տարածքում հողերի օտարման աճուրդային հանձնաժողովի 2025 թվականի հուլիսի 4-ի N 2-րդ և 3-րդ արձանագրությունները.
1.Հաստատել բնակելի կառուցապատման նպատակով 2025 թվականի հուլիսի 4-ին կայացած Վայք համայնքի Գոմք բնակավայրի 5-րդ փողոց 7 հասցեում գտնվող 10-019-0025-0023 կադաստրային ծածկագրով հողամասի, մակերեսը՝ 0,15452 հա, օտարման աճուրդի արդյունքները և հիմք ընդունելով հողամասերն աճուրդով վաճառելու մասին Վայքի համայնքապետարանի՝ համայնքի տարածքում հողերի օտարման աճուրդային հանձնաժողովի 2025 թվականի հունիսի 2-ի N 1-ին և հուլիսի 4-ի N 2-րդ և N 3-րդ արձանագրությունները, N 7 լոտով աճուրդի հանված բնակավայրերի նպատակային նշանակության (գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման) հողամասը 2 400 000 (երկու միլիոն չորս հարյուր հազար) ՀՀ դրամով վաճառել աճուրդի միակ մասնակից, գնորդ Կարեն Բենիկի Ասլանյանին:
2.Կարեն Բենիկի Ասլանյանի հետ օրենքով սահմանված կարգով կնքել սույն որոշման առաջին կետում նշված հողամասի առուվաճառքի պայմանագիր:
3.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի ստորաբաժանման կողմից:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: