Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 7-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետով, «Քաղաքաշինության մասին» օրենքի 14.3-րդ հոդվածի 9-րդ մասով , Կառավարության 2021 թվականի հունիսի 17-ի «Գյուղատնտեսական նշանակության հողերը ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի փոխադրման դեպքերը սահմանելու մասին» N 987-Ն որոշման 9-րդ կետով, 1. Տալ համաձայնություն՝
1.1 Վայք համայնքի սեփականություն հանդիսացող, Մարտիրոս բնակավայրում գտնվող, 10-033-0000-0000 կադաստրային ծածկագրով, 0.016308 հա մակերեսով, բնակավայրերի նպատակային նշանակության (գործառնական նշանակությունը՝ ընդհանուր օգտագործման) հողամասի նպատակային նշանակությունը փոխել որպես բնակավայրերի նպատակային նշանակության, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման հողեր:
1.2 Վայք համայնքի սեփականություն հանդիսացող, Գոմք բնակավայրում գտնվող, 10-019-0327-0006 կադաստրային ծածկագրով, 0.31555 հա մակերեսով, գյուղատնտեսական նպատակային նշանակության (հողատեսքը՝ արոտավայր) հողամասի նպատակային նշանակությունը փոխել որպես բնակավայրերի նպատակային նշանակության, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման հողեր:
1.3 Վայք համայնքի սեփականություն հանդիսացող, Գոմք բնակավայրում գտնվող, 10-019-0327-0061 կադաստրային ծածկագրով, 0.32439 հա մակերեսով, գյուղատնտեսական նպատակային նշանակության (հողատեսքը՝ արոտավայր) հողամասի նպատակային նշանակությունը փոխել որպես բնակավայրերի նպատակային նշանակության, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման հողեր:
2. Հաստատել՝ 2.1 Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի՝ ս/թ դեկտեմբերի 2-ի N 2/փ- 473 դրական եզրակացությունը` Վայք համայնքի Զառիթափ բնակավայրում գտնվող, գյուղատնտեսական նպատակային նշանակության (հողատեսքը՝ արոտավայր), 10-022-0238-0046 կադաստրային ծածկագրով, 0,6 հա մակերեսոով հողամասից 0,044 հա մակերեսոով հողամասի նպատակային նշանակությունը փոխել, որպես բնակավայրերի նպատակային նշանակության, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման հողեր:
2.2 Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի՝ ս/թ դեկտեմբերի 2-ի N 2/փ 475 դրական եզրակացությունը` Վայք համայնքի Նոր Ազնաբերդ բնակավայրում գտնվող, գյուղատնտեսական նպատակային նշանակության (հողատեսքը՝ վարելահող), 10-034-0112-0078 կադաստրային ծածկագրով, 1,04056 հա մակերեսոով հողամասից, 0,1 հա մակերեսոով հողամասի նպատակային նշանակությունը փոխել, որպես բնակավայրերի նպատակային նշանակության, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման հողեր:
3.Վայք համայնքի ղեկավարին՝ ձեռնարկել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |