Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով և «Տեղական տուրքերի ու վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ և 14-րդ հոդվածներին համապատասխան և «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի պահանջներով,
1.Սահմանել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Վայք համայնքում օրենքով սահմանված տեղական տուրքերի 2025 թվականի տեսակներն ու դրույքաչափերը՝ համաձայն հավելված 1-ի: 2.Սահմանել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Վայք համայնքում օրենքով սահմանված տեղական վճարների 2025 թվականի տեսակներն ու դրույքաչափերը՝ համաձայն հավելված 2-ի: 3.Սահմանել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Վայք համայնքում համայնքային ոչ առեվտրային կազմակերպություններում ուսման վարձի և ծնողական վճարների ամսական արտոնություններ՝ համաձայն հավելված 3-ի: 4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և տարածվում է 2025 թվականի հունվարի 1-ից հետո առաջացած հարաբերությունների վրա:
|