Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի մարտի 26-ի` «Համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթի նախապատրաստման, անցկացման և արդյունքների ամփոփման» N 02-Ն հրամանով հաստատված կարգի 1-ին կետը.
1. 2024 թվականի դեկտեմբերի 30-ին, ժամը 11:00-ին, անցկացնել մրցույթ` Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Վայք համայնքի «Զառիթափի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
2. Հաստատել սույն որոշման 1-ին կետում նշված մրցույթի մասին հայտարարության տեքստը` համաձայն հավելվածի:
3. Աշխատակազմի քարտուղար Անուշ Ղազարյանին` սահմանված կարգով ապահովել մրցույթի մասին հայտարարության հրապարակումը, մրցույթի նախապատրաստման և անցկացման աշխատանքների իրականացումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:։