Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 44-րդ հոդվածով,
1. Վայք համայնքի բնակիչ Սամվել Վալոդյայի Օհանյանին սեփականության իրավունքով պատկանող Վայք համայնքի Սերս բնակավայրի 5-րդ փողոց 3 հասցեում գտնվող 0,09812 հա մակերեսով անշարժ գույքը՝ բնակավայրերի նպատակային նշանակության հողամասը, բաժանել երկու առանձին գույքային միավորների:
2.Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգի» 29-րդ կետի «բ» ենթակետի և 33-րդ կետի հիման վրա սույն որոշման առաջին կետի հիմքով առաջացած նոր գույքային միավորներին տրամադրել հետևյալ հասցեները՝ միաժամանակ սահմանելով դրանց համապատասխան գործառնական նշանակությունները՝
-Վայք համայնք, Սերս, 5-րդ փողոց, 3 , մակերեսը`0,09313 հա, /գործ. նշ.- բնակելի կառուցապատման/,
-Վայք համայնք, Սերս, 5-րդ փողոց, 3/2 հողամաս, մակերեսը`0,00498 հա, /գործ. նշ.- բնակելի կառուցապատման/,
3. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման անշարժ գույքի կադաստրի տարածքային ստորաբաժանման կողմից:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: