Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերով և 34-րդ հոդվածի 1-ին մասով. 1.Վայք համայնքի ավագանու 2023 թվականի մայիսի 19-ին ընդունված թիվ 41-Ա և 42-Ա որոշումներում կատարել հետևյալ փոփոխությունները. 1.1 Վայք համայնքի ավագանու թիվ 41-Ա որոշման հղման մեջ գրված «ՀՀ Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 43-րդ կետին համապատասխան» բառերը փոխարինել «ՀՀ Հողային օրենսգրքի 47-րդ հոդվածի 3-րդ մասին, 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին և ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 685 հոդվածին համապատասխան» բառերով: Նույն որոշման բովանդակության մեջ գրված «անհատույց օգտագործման հատկացնել ՀՀ ՊՆ N զորամասին» բառերից հետո ավելացնել «10(տասը) տարի ժամկետով» բառերը:
1.2 Վայք համայնքի ավագանու թիվ 42-Ա որոշման բովանդակության 1-ին կետում փակագծերում գրված «ուռենի, հացենի, թթենի և տանձենի» բառերի փոխարեն գրել«ուռենի-61 հատ, հացենի-192 հատ, թթենի-34 հատ և տանձենի-2 հատ, ընդամենը՝ 27 խմ» բառերը:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |