|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Վայք ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Վայք համայնք ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Վայք, (098) 992894, cityvayk@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
18 մայիսի 2022 թվականի N 46-Ա |
ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՐՈՏԱՎԱՅՐԵՐԸ ԵՎ ԽՈՏՀԱՐՔՆԵՐԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ԱՄՍԱԿԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ՉԱՓՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի 5-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 28-ի <<Արոտավայրերից և խոտհարքներից օգտվելու կարգը սահմանելու մասին>> N 1477-Ն որոշման համաձայն 1.Տալ համաձայնություն Վայք համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող արոտավայրերը և խոտհարքները մինչև երեք տարի ժամկետով վարձակալությամբ օգտագործման տրամադրելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը՝ ամսական վարձավճարի չափը հաստատել արոտավայրի և խոտհարքի տակ գտնվող հողամասի հողի հարկի դրույքաչափին հավասար: 2.Համայնքի վարչական սահմաններում գտնվող արոտավայրերում ամառային արոտը կազմակերպելու համար՝ ա/մանր եղջերավոր կենդանու մեկ գլխաքանակի համար սահմանել արոտավարձ ամսական 42 ՀՀ դրամ, բ/խոշոր եղջերավոր կենդանու մեկ գլխաքանակի համար 360 ՀՀ դրամ : 3.Սույն որոշումն ուժի մեջ է հրապարակման հաջորդող օրվանից: |
Կողմ -0 | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՄԽԻԹԱՐ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|