Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 7-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետով, «Քաղաքաշինության մասին» օրենքի 14.3-րդ հոդվածի 9-րդ մասով , Կառավարության 2021 թվականի հունիսի 17-ի «Գյուղատնտեսական նշանակության հողերը ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի փոխադրման դեպքերը սահմանելու մասին» N 987-Ն որոշման 9-րդ կետով
1. Տալ համաձայնություն՝
1.1Վայք համայնքի Խնձորուտ բնակավայրում գտնվող, ֆիզիկական անձի սեփականություն հանդիսացող 10-026-0112-0002 կադաստրային ծածկագրով, 0.78801 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասից (հողատեսքը՝ այլ) 0.2 հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը փոխել որպես բնակավայրերի (գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման) նպատակային նշանակության հողերի:
1.2Վայք համայնքի Խնձորուտ բնակավայրում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 10-026-0114-0003 կադաստրային ծածկագրով, 0.80 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասի (հողատեսքը՝ այլ) նպատակային նշանակությունը փոխել որպես բնակավայրերի (գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման) նպատակային նշանակության հողերի:
2. Վայք համայնքի ղեկավարին՝ ձեռնարկել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: