Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 23-ի թիվ 828-Ն որոշմամբ,
1.Քաղաքացի Վարդան Միքայելի Վարդանյանի սեփականությունը հանդիսացող, Վայք համայնքի Մարտիրոս բնակավայրի 5-րդ փողոց, 16 հասցեում գտնվող, 10-033-0002-0034 կադաստրային ծածկագրով, 0,07552 հա մակերեսով, բնակավայրերի նպատակային նշանակության, այլ գործառնական նշանակության հողամասի գործառնական նշանակությունը փոխել` դարձնելով հասարակական կառուցապատման գործառնական նշանակության:
2.Դիմել ՀՀ կադաստրի կոմիտե` նշված փոփոխությունն իրականացնելու համար:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: