Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 44-րդ հոդվածով.
1.Վայք համայնքի բնակիչ Հայկ Արտակի Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող, Վայք համայնքի Գոմք բնակավայրի 6-րդ փողոցի 2 հասցեում գտնվող 0.1800 հա մակերեսով, 10-019-0019-0003 կադաստրային ծածկագրով անշարժ գույքը՝ հողամասը բաժանել երկու առանձին գույքային միավորների:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգի» 29-րդ կետի «բ» ենթակետի և 33-րդ կետի հիման վրա սույն որոշման առաջին կետի հիմքով առաջացած նոր գույքային միավորին տրամադրել հետևյալ հասցեն՝ միաժամանակ սահմանելով համապատասխան գործառնական նշանակությունը՝ (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր՝ 2024JVDJVQ).
- Վայք համայնք, Գոմք, 6-րդ փողոց, 2 հողամաս, մակերեսը` 0.10727 հա,
- Վայք համայնք, Գոմք, 6-րդ փողոց, 2/1 հողամաս, մակերեսը` 0.07273 հա,
3. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման անշարժ գույքի կադաստրի տարածքային ստորաբաժանման կողմից:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: