Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ մասով. 1․ Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը ««Վայքի թիվ 3 մանկապարտեզ» ՀՈԱԿ նախադպրոցական ուսումնական հաստատության տարածքի և ներառական նախադպրոցական կրթական ծառայությունների ընդլայնման» ծրագրի շրջանակում շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում իրականացնելու նպատակով արտաբյուջետային հաշիվ բացելուն, բաժին՝ 01, խումբ՝ 09, դաս՝ 01, ենթադաս՝ 01։
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։ |