Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 17-ի «Գյուղատնտեսական նշանակության հողերը ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի փոխադրման դեպքերը սահմանելու մասին» N 987-Ն որոշման 9-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին ենթակետին, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14.3-րդ հոդվածի 9-րդ մասով.
1. Վայք համայնքի սեփականություն հանդիսացող, Փոռ բնակավայրում գտնվող 0,0460 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության նշանակության հողամասի (հողատեսքը՝ արոտ) նպատակային նշանակությունը փոխել որպես բնակավայրերի (գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատում) նպատակային նշանակության հողերի:
2. Վայք համայնքի ղեկավարին՝ ձեռնարկել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: