Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 3-րդ մասով և 34-րդ հոդվածով.
1.Համայնքի ղեկավարի 2025 թվականի մայիսի 21-ի «Վայք համայնքի սեփականություն հանդիսացող Սարավան բնակավայրում գտնվող գյուղատնտեսական նպատակային նշանակության 0,05430 հա մակերեսով խոտհարքը որպես առանձին միավոր ճանաչելու և համայնքային սեփականություն գրանցելու մասին» թիվ 147-Ա որոշման վերնագրում և բովանդակության 1-ին կետում նշված «0,05430» թիվը փոխարինել «0,04110» թվով:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: