Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերով և 34-րդ հոդվածի 1-ին մասով. 1.Վայք համայնքի ավագանու 2024 թվականի հունվարի 19-ին ընդունված թիվ 13-Ա «Վայք համայնքի գլխավոր հատակագծում փոփոխություն կատարելուն համաձայնություն տալու մասին» որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1.1 Վայք համայնքի ավագանու թիվ 13-Ա որոշման վերնագրում գրված «Վայք համայնքի գլխավոր հատակագծում» բառերի փոխարեն գրել «Վայք համայնքի Վայք քաղաքի միկրոռեգիոնալ մակարդակի տարածական պլանավորման փաստաթղթերում» բառերը, այնուհետև ինչպես տեքստում:
1.2 Նույն որոշման բովանդակության 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ «Տալ համաձայնություն Վայք համայնքի Վայք քաղաքի միկրոռեգիոնալ մակարդակի տարածական պլանավորման փաստաթղթերում Վայք քաղաքի Վ. Սարգսյան փ.1/1 հասցեում գտնվող, «ԱՎԱ ԳՐԱՆԻՏ» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող 0.6 հա մակերեսով, 10-003-0024-0349 կադաստրային ծածկագրով հողատարածքում նախապես հաստատված բազմաբնակարան շենքերի թույլատրելի մինչև 5 հարկի փոխարեն կառուցել մինչև 12 հարկ»:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |