«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի հիման վրա, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետի «գ» ենթակետին և 22-րդ կետին համապատասխան՝
1. Համաձայնություն տալ
ա/ Վայք համայնքի Վայք քաղաքի Ս. Շահումյան փողոց 97/10 հասցեում գտնվող 10-003-0024-0350 կադաստրային ծածկագրով, համայնքային սեփականություն (վկայական՝ 22052023-10-0021, գաղտնաբառ՝ A1IYFDI8G1WX) հանդիսացող հողամասը (նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման, մակերեսը՝ 0,01954 հա) հասարակական կառուցապատման նպատակով աճուրդային եղանակով օտարելու մասին Վայք համայնքի ղեկավարի առաջարկությանը․ հողամասի վաճառքի մեկնարկային գինը սահմանել 366 910( երեք հարյուր վաթսունվեց հազար ինը հարյուր տասը) ՀՀ դրամ։
բ/ Վայք համայնքի Վայք քաղաքի Ա. Մելիքյան փողոց 9 հասցեում գտնվող 10-003-0004-0382 կադաստրային ծածկագրով, համայնքային սեփականություն հանդիսացող (վկայական՝ 18082021-10-0007, գաղտնաբառ՝ KFDYRUT2VFYV) հողամասը (նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման, մակերեսը՝ 0,02872 հա) բնակելի կառուցապատման գործունեության նպատակով աճուրդային եղանակով օտարելու մասին Վայք համայնքի ղեկավարի առաջարկությանը․ հողամասի վաճառքի մեկնարկային գինը սահմանել 539 280 (հինգ հարյուր երեսունինը հազար երկու հարյուր ութսուն) ՀՀ դրամ։
գ/ Վայք համայնքի Զառիթափ բնակավայրի 25-րդ փողոց, 1-ին փակուղի 8 հասցեում գտնվող 10-022-0203-0018 կադաստրային ծածկագրով համայնքային սեփականություն հանդիսացող (վկայական՝ 20062023-10-0017, գաղտնաբառ՝FE2MJJ6KPPYX) հողամասը (նպատակային նշանակությունը՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների, մակերեսը՝ 0,42908 հա) գյուղատնտեսական արտադրության գործունեության նպատակով աճուրդային եղանակով օտարելու մասին Վայք համայնքի ղեկավարի առաջարկությանը․ հողամասի վաճառքի մեկնարկային գինը սահմանել 934540 (ինը հարյուր երեսունչորս հազար հինգ հարյուր քառքսուն ) ՀՀ դրամ։
դ/ Վայք համայնքի Զառիթափ բնակավայրի 7-րդ փողոց 36/3 հասցեում գտնվող 10-022-0094-0022 կադաստրային ծածկագրով համայնքային սեփականություն հանդիսացող (վկայական՝ 20062023-10-0043, գաղտնաբառ՝ CRAXLEHVZMSS) հողամասը (նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման, մակերեսը՝ 0,01541 հա) հասարակական կառուցապատման գործունեության նպատակով աճուրդային եղանակով օտարելու մասին Վայք համայնքի ղեկավարի առաջարկությանը․ հողամասի վաճառքի մեկնարկային գինը սահմանել 33 563 (երեսուներեք հազար հինգ հարյուր վաթսուներեք) ՀՀ դրամ։
ե/ Վայք համայնքի Վայք քաղաքի Ջերմուկի խճ. 23/24 հասցեում գտնվող 10-003-0024-0353 կադաստրային ծածկագրով համայնքային սեփականություն հանդիսացող (վկայական՝ 21062023-10-0024, գաղտնաբառ՝ DMCRRSJKFVAK) հողամասը (նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման, մակերեսը՝ 0,004 հա) հասարակական գործունեության նպատակով աճուրդային եղանակով օտարելու մասին Վայք համայնքի ղեկավարի առաջարկությանը․ հողամասի վաճառքի մեկնարկային գինը սահմանել 75 108 (յոթանասունհինգ հազար մեկ հարյուր ութ) ՀՀ դրամ։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։