Այսօր: Երեքշաբթի, 13 Մայիսի 2025թ.
Վայքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 22
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



11 մարտի 2022 թ.

ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՙՙ Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման  մասին ՙՙ  ՀՀ  օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2016թ. հունվարի 8-ի  Հայաստանի Հանրապետության հանրային հատվածի կազմակերպությունների ակտիվների և պարտավորությունների պարտադիր գույքագրման անցկացման կարգը և ժամկետները սահմանելու մասին թիվ 2 հրամանով հաստատված կարգով

1. ՙՙՏեղական ինքնակառավարման մասին՚՚ Հայաստանի Հանրապետության օրենքի 102-րդ հոդվածի 32-րդ մասի հիմքով Վայք համայնքի վերակազմակերպմամբ պայմանավորված Զառիթափ և  Ջերմուկ համայքների կազմում եղած Կարմրաշեն, Հերհեր, Սարավան, Զառիթափ, Գոմք, Արտավան, Մարտիրոս, Սերս, Բարձրունի,Խնձորուտ,Նոր Ազնաբերդ բնակավայրերի բոլոր՝ ներառյալ արտահաշվեկշռում հաշվառված ենթակա և առկա, սակայն չհաշվառված (անկախ պատճառներից), ինչպես նաև Վայքի համայնքապետարանի, Ազատեկ, Զեդեա, Արին, Փոռ համայնքների ակտիվների և պարտավորությունների հանձնման-ընդունման նպատակով ստեղծել գույքագրման կենտրոնական հանձնաժողով հետևյալ կազմով

Հանձնաժողովի նախագահ ՝  Մխիթար Մաթևոսյան - Վայք համայնքի ղեկավար

Հանձնաժողովի քարտուղար՝  Շմավոն Ազատյան - 

Հանձնաժողովի անդամներ՝ 

Հայկ Ավագյան -  համայնքի ղեկավարի 1-ին տեղակալ

Հայկ Ավագյան - համայնքի ղեկավարի խորհրդական

Նաիրի Բաբայան - Հերհեր բնակավայրի վարչական ղեկավար

Ավետիս Ավետիսյան -Կարմրաշեն բնակավայրի վարչական ղեկավար

Մանվել Ավետիսյան- Արին բնակավայրի վարչական ղեկավար

Սուրիկ Սարգսյան - Զեդեա բնակավայրի վարչական ղեկավար

Խաչատուր Սահակյան -Ազատեկ բնակավայրի վարչական ղեկավար                                                         

Մովսես Բադալյան Փոռ բնակավայրի վարչական ղեկավար                                                                         

Մամիկոն Մուրադյան Զառիթափ բնակավայրի վարչական ղեկավար

Ռազմիկ Մանուկյան -Սարավան բնակավայրի վարչական ղեկավար

Մխիթար Հովհաննիսյան Գոմք բնակավայրի վարչական ղեկավար

Ատոմ Վարդանյան Արտավան բնակավայրի վարչական ղեկավար

Խալաթ Սողոմոնյան Մարտիրոս բնակավայրի վարչական ղեկավար

Անդրանիկ Կարապետյան Սերս բնակավայրի վարչական ղեկավար

Արսեն Ալեքսանյան Բարձրունի բնակավայրի վարչական ղեկավար

Հունան Օհանյան Խնձորուտ բնակավայրի վարչական ղեկավար

Եղիշ Հովհաննիսյան Նոր Ազնաբերդ բնակավայրի վարչական ղեկավար

2. Սույն որոշման 1-ին կետում նշված աշխատանքները տեղերում փաստացի իրականացնելու համար ստեղծել գույքագրման աշխատանքային հանձնաժողովներ (Հավելված 1)

 

 3. Գույքագրման կենտրոնական հանձնաժողովին՝ սույն կարգադրության 1-ին կետում նշված աշխատանքներրը կատարել մեկամսյա ժամկետում և արդյունքները ներկայացնել Վայքի համայնքի ավագանու հաստատման:

4. Սույն որոշումն ուժի մէջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
Մ. ՄԱԹԵՎՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
(34.40 Կբ)
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Վայք, Շահումյան 18
(098) 992894
cityvayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10052487@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՅՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner